News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում, տեղի է ունեցել հայտնի նկարիչ  Հովհաննես Այվազովսկու աշխատանքներից կազմված «Այվազովսկու Ստամբուլը» թվային հավաքածուի ցուցադրությունը։

Թուրքական haberler-ի փոխանցմամբ՝ Անկարայի CerModern սրահում կազմակերպված ցուցադրությունից առաջ թվային ցուցահանդեսի կազմակերպիչ Բյուլենթ Օզուքանը նշել է, որ Այվազովսկին ունի Ստամբուլին վերաբերվող 200 կտավ, որոնց թվային ցուցադրություն կազմակերպելու իրավունք իրենք արդեն ստացել են։

Բյուլենթ Օզուքանը հիշեցրել է, որ Այվազովսկին 8 անգամ եկել է Ստամբուլ եւ 3 սուլթանների կողմից արժանացել մեծ հարգանքի ու պատվի։ Նա շեշտել է, որ հիշյալ թվային ցուցադրությունը կազմակերպվելու է նաեւ Ստամբուլում, Սանկտ Պետերբուրգում եւ Երեւանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ