News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 4.5 մլն դոլարի չափով լրացուցիչ օգնություն տրամադրել Լիբանանում, Մակեդոնիայում, Սերբիայում եւ մի շարք այլ երկրներում ապրող փախստականների համար։ Այս մասին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի շրջանակներում միգրացիոն խնդիրներին նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ճապոնիայի արտգործնախարար Ֆումիո Կիսիդան։

«Մենք որոշել ենք 2 մլն դոլար օգնություն տրամադրել Լիբանանին, որն ավելի քան 1 մլն սիրիացի փախստական է ընդունել»,- հայտարարել է նա։ Սերբիայի, Մակեդոնիայի եւ այլ երկրների համար Ճապոնիայի կառավարությունը 2.5 մլն դոլար հումանիտար օգնություն կտրամադրի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Կիսիդան հայտարարել է, որ Եվրոպայում միգրացիոն ճգնաժամը լուծելու համար առաջին հերթին անհրաժեշտ է կայունություն հաստատել երկրներում, որտեղից գալիս են փախստականները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ