News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն, այսօր՝ հոկտեմբերի 1-ին,  հաստատել է 21 միլիոն ԱՄՆ դոլար վարկի հատկացումը Հայաստանի պետական հատվածի արդիականացման III ծրագրին(ՊՀԱԾ III):

ՀԲ երեւանյան գրասենյակից հայտնում են, որ այս ծրագիրը կաջակցի ՀՀ կառավարության հետագա ջանքերին պետական ֆինանսական հաշվետվությունների ու էլեկտրոնային կառավարման առանձին ծառայությունների հասանելիության բարելավմանը:

ՊՀԱԾ III-ի շրջանակում երեք հիմանական բաղադրիչներ են ներառված. (1) պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգեր; (2) ծառայությունների մատուցման բարելավման համար նախատեսված էլեկտրոնային կառավարման լուծումներ; եւ (3) կարողությունների զարգացում ու փոքր միջամտություններ կարողությունների զարգացման նպատակով:

Առաջին բաղադրիչը կօգնի կառավարությանը պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ) զարգացման միջոցով բարելավել ֆինանսական կառավարման ու հաշվառման ծախսային եւ նպատակային արդյունավետությունն ու ամբողջականությունը: ՊՖԿՀ առաջարկվող մոդուլներով, ի թիվս այլ բարելավումների, կատարելագործվում են բյուջեի պլանավորման, բյուջեի կատարման, պետական գնումների, պարտքի կառավարման, հաշվապահական հաշվառման, բյուջետային հաշվետվությունների ու ընդհանուր գրանցամատյանի մոդուլները:

Երկրորդ բաղադրիչի ներքո կիրականացվեն աշխատանքներ Հայաստանի Էլեկտրոնային կառավարման ռազմավարական ծրագրի առանձին առաջնահերթ ուղղություններով: Հիմնական տարրերը կներառեն քաղաքականության, կանոնակարգիչ դաշտի, պետական հաստատությունների զարգացման ու դրանցում կարողությունների ձեւավորման միջոցով նպաստավոր միջավայրի ձեւավորում էլեկտրոնային կառավարման հարթակների ներդրման համար եւ հիմնարար հարթակների ու ենթակառուցվածքների ներդրում, որոնք անհրաժեշտ են ողջ կառավարության մակարդակով էլեկտրոնային ծառայությունների մատուցման համար:

Մյուս ենթաբաղադրիչներն ուղղված են տրանսպորտի էլեկտրոնային կառավարման մոդուլների ձեւավորմանը, որոնք կմեծացնեն տրանսպորտային ծառայությունների արդյունավետությունը Երեւան քաղաքում, հյուպատոսական ծառայությունների էլեկտրոնային կառավարման լրացուցիչ մոդուլների ձեւավորմանը, մասնավորապես ճանապարհորդողների հյուպատոսական գրանցման ու էլեկտրոնային վիզաների մոդուլները, լիցենզավորման ընթացիկ էլեկտրոնային համակարգի կատարելագործմանը, մասնավորապես ներառելով՝  ֆինանսների նախարարության անունից պարզեցված կարգով տրվող լիցենզիաների գործընթացի ավտոմատացումը, լիցենզիաների էլեկտրոնային ռեգիստրի կառավարումը, հաշվետվությունների ու ծանուցումների արդիականացումը:

Երրորդ բաղադրիչը միտված է Քաղաքացիական ծառայության խորհրդի եւ Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի կարողությունների զարգացմանը՝ նպատակ ունենալով արդիականացնել պետական ծառայողների ուսուցման համակարգը եւ բարելավել ուսուցումների որակը:

ՊՀԱԾ III-ի ներքո կշարունակվեն ՊՀԱԾ I-ի եւ ՊՀԱԾ II-ի (ընթացքի մեջ է) մեկնարկած բարեփոխումները: ՊՀԱԾ I-ը, որն իրականացվել է 2004-2011թթ. աջակցել է քաղաքականության ձեւակերպման, տեղական ինքնակառավարման ու քաղաքացիական ծառայության ինստիտուցիոնալ բարեփոխումներին եւ դրանց զուգընթաց նաեւ միջամտություններ է կատարել պետական ֆինանսների կառավարման ուղղությամբ պետական գնումների եւ ներքին ու արտաքին աուդիտի ոլորտներում:

ՊՀԱԾ III-ի ներքո Համաշխարհային բանկի կողմից տրամադրվում է ՎԶՄԲ վարկ 21 միլիոն ԱՄՆ դոլարի չափով` փոփոխական տոկոսադրույքով, 14.5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով եւ 25 տարի մարման ժամկետով:

1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 2.179,730 մլն ԱՄՆ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ