News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Էլեկտրոնային Հայաստան» համաժողովը կազմակերպվեց առանց Հայաստանի ՏՏ ոլորտի: Այս մասին հայտարարություն է տարածել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում վերջին տարիների զարգացումները բնութագրվում են օտարերկրյա ձեռնարկությունների մասնակցային գերակայությամբ, չնայած Հայաստանի զարգացումը պահանջում է հակառակը:

Հայկական ՏՏ ընկերություններում ձեւավորված է հզոր փորձ եւ գիտելիք՝ արտերկրում եւ Հայաստանում իրականացված բազմաթիվ ծրագրերի արդունքում, որը լրջագույն ներուժ է ինչպես երկրի թվային, այնպես էլ տնտեսական զարգացման, արտահանման մեծացման, որակյալ աշխատատեղերի ստեղծման առումով։

Սույն թվականի սեպտեմբերի 29-ին Հայաստանում ԵՄ գրասենյակի եւ ՀՀ կառավարության աշխատակազմի նախաձեռնությամբ եւ աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մասնակցությամբ տեղի ունեցած «Էլեկտրոնային Հայաստան» համաժողովին բացակայում էր Հայաստանի ՏՏ ոլորտը:

Մենք երեւույթը դիտարկում ենք որպես Հայաստանի կառավարության կողմից՝ ՏՏ ոլորտը էլեկտրոնային կառավարման գործընթացներից մեկուսացնելու քաղաքականություն, այն գնահատում ենք անխոհեմ եւ ապազգային։

Այս հիվանադագին քաղաքականությունը նոր չէ, սակայն մենք այլեւս անտարբեր չենք լինելու, քանի որ կարծում են, որ հիմնախնդրի պատճառ է նաեւ մեր հանդուրժողականությունը: Այս քաղաքականության հետեւանքով կոպտագույն սխալներ են արվել եւ արվում Հայաստանի թվային զարգացման ծրագրերում, որի արդյունքում մսխվում են հսկայական միջոցներ, որոնց մեծ մասը վարկային միջոցների հաշվին՝ մեծացնելով երկրի արտաքին պարտքը։

Պահանջում ենք,

նախաձեռնել հետաքննություն, որպեսզի պատժվեն այն պաշտոնյաները, որոնց ուղղակի ղեկավարությամբ եւ մասնակցությամբ ձախողվել են ծրագրեր եւ մսխվել են մեր՝ հարկատուներիս գումարները, մեր՝ քաղաքացիներիս վրա փաստացի դրված վարկերը,

իրականացնել դեռեւս 2 տարի առաջ ԻՏՁՄ-ի կողմից ներկայացված առաջարկությունները՝ Հայաստանի պետական գնումների համակարգի բարելավման վերաբերյալ,

ստեղծել մրցակցային միջավայր՝ Հայաստանի թվային շուկայի զարգացմանը հայկական տեխնոլոգիական ընկերությունների մասնակցության համար։

Հրավիրում ենք ՀՀ Նախագահի եւ ՀՀ վարչապետի ուշադրությունը նշված խնդրին, եւ հայտնում մեր պատրաստակամությունը՝ համակողմանի աջակցել իրավիճակի շտկման գործողություններին՝ հանուն մեր պետական եւ ազգային շահի։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ