News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոռու մարզի Կուրթան գյուղում սպանված 16-ամյա Վարդան Գեւորգյանի հայրը պնդում է, որ ինքը չի հրկիզել որդու սպանության մեջ մեղադրվողի տունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կուրթանի գյուղապետ Մհեր Գեւորգյանը, որը դեպքից հետո զրուցել էր սպանվածի հոր հետ:

«Մենք միասին ենք ոստիկանություն գնացել, սկզբում խմած էր եւ ասաց, որ հնարավոր է՝ ինքը հրկիզած լինի տունը: Սակայն երբ սթափվեց, ասաց, որ ինքը մենակ ապակիներն է կոտրել, տան հրկիզելու հետ կապ չունի: Հարեւաններն էլ են ասում, որ ինքն ապակիները կոտրել է եւ հեռացել»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ ապակիները կոտրվել են ժամը 23:00-ի սահմաններում, մինչդեռ տունը հրկիզվել է ժամը 03:00-ին մոտ:

Գյուղապետը հայտնեց նաեւ, որ Վարդան Գեւորգյանի հայրը տեղյակ չէ նույնիսկ, թե իրեն ինչ մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի՝ տեղեկացավ, որ Վարդան Գեւորգյանի հորը՝ Խ. Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել http://news.am/arm/news/286195.html ՀՀ քրեական օրենսգրքի 34-185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Պարզվել է, որ սեպտեմբերի 12-ին Խ. Գեւորգյանն իրավապահ մարմիններին է ներկայացել ինքնակամ եւ հայտնել, որ համագյուղացի Սեյրան Գեւորգյանի կողմից  օգոստոսի 28-ին իր անչափահաս որդուն սպանելու կապակցությամբ, վրեժխնդիր լինելու շարժառիթով, ալկոհոլի ազդեցության տակ ջարդել է Ս.Գեւորգյանի հայրական տան պատուհանները, որից հետո այրված շորի կտորներ տուն նետելու միջոցով հրկիզել է տանը եղած գույքն ու հեռացել:

Նշենք, որ սպանության մեջ մեղադրվող Սեյրան Գեւորգյանի ընտանիքը Կուրթանից հեռացել է, այժմ բնակվում է Վանաձոր քաղաքում: Այնուամենայնիվ, կրքերն այս գյուղում չեն հանդարտվում: Օրեր առաջ էլ հրդեհել էին մեղադրյալի ընտանիքի տունը:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 28-ին որովայնի շրջանում ծակած-կտրած վերքերով Ստեփանավանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել Կուրթան գյուղի բնակիչ, 16-ամյա Վարդան Գեւորգյանը, որը հվանդանոցի ճանապարհին մահացել էր:

Սպանությունը կատարելու կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր Կուրթան գյուղի բնակիչ Սեյրան Գեւորգյանը: Նա խոստովանել էր, որ դեպքի օրը՝ օգոստոսի 28-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ինքն է իր կողմից օգտագործվող դանակով հարվածել Վարդան Գեւորգյանին:

Սեյրան Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Սեյրան եւ Վարդան Գեւորգյանը բարեկամներ էին, բնակվում էին նույն թաղամասում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ