News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Սոցիալական փորձի շրջանակում Insurance2Go բրիտանական ապահովագրական ընկերությունը մի քանի անգամ տարբեր փողոցներում առանց հսկողության է թողել նոր iPhone 6s-ը ՝ որը գայթակղություն էր դարձել պատահական անցորդների համար:

Փորձի գլխավոր մասնակիցն իր գաջետը թողնում էր փողոցում՝ ձեւացնելով, իբրեւ մոռացել է: Իսկ այդ ընթացքում օպերատորը նկարահանում էր, թե մարդիկ ինչպես են արձագանքում նորույթը ձեռք բերելու անսպասելի հնարավորությանը:

Ի վերջո անցորդներից միայն մեկն է փորձել յուրացնել iPhone 6s-ը: Մասնակիցների մեծ մասը ձգտել է սմարթֆոնը վերադարձնել օրինական տիրոջը: Որոշ անցորդներ, տարակուսած, ոչինչ չէին ձեռնարկում, հայտնում է Lenta.ru –ն ՝ վկայակոչելով The Daily Mirror-ը:

Apple ընկերությունը iPhone 9 –ի նոր սերունդը ներկայացրել է 2015 թ. սեպտեմբերի 9-ին, այդ նույն ամսվա ընթացքում մեկնարկել է դրա վաճառքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ