News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ես առհասարակ փոխհատուցումների եւ սուբսիդավորումների կողմնակից չեմ, սակայն դեմ չեմ արտահայտվել այդ որոշմանը։ Այս մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ մեկնաբանելով ՀԷՑ-ի եւ Կառավարության կողմից էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման մասին ՀՀ  վարչապետի հայտարարությունը։

Նախարարի խոսքով՝ ինքը սուբսիդավորման համակարգի մանրամասներին տեղյակ չէ, սակայն ամեն բան պարզ է. «Առհասարակ ես փոխհատուցումների եւ սուբսիդավորումների կողմնակից չեմ, սակայն դեմ չեմ արտահայտվել այդ որոշմանը, քանի որ երկրում կա սոցիալական խնդիր, եւ փոքր ձեռնարկությունները նույնպես կարող են տուժել»։

Այն դիտարկմանը, թե նա չի կարծում արդյոք, որ հիմնավորված սակագինն ավելի կարեւոր է, քան սուբսիդավորումը, Ճշմարիտյանը պատասխանեց, որ ինքը կասկածի տակ չի դնում «Deloitte & Touche» խորհրդատվական ընկերության աուդիտի արդյունքները։ «Ես աուդիտի եզրահանգումների վերաբերյալ կասկածներ չունեմ, այն որ սակագնի բարձրացումը հիմնավորված է։ Մարքսի կրեդոներից մեկը հետեւյալն էր՝ կասկածիր ամեն ինչին։ Սակայն սա այդ դեպքը չէ։ Պետք է հավատալ, որ «Deloitte & Touche»-ը շատ բարձր որակավորված մասնագիտացված հնարավորություններ ունի։»

Հիշեցնենք, որ ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Տաշիր» ընկերությունների խումբը  պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը Կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար: Զարգացման հետագա պլանների մեջ է մտնում հակաճգնաժամային ծրագրի ներդրումը՝ ընկերության ֆինանսական գործունեության օպտիմալացման եւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ֆինանսա-տնտեսական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Նախատեսվում է իրականացնել նաեւ բաշխիչ ցանցերի սարքավորումների փուլային արդիականացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ