News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց ՀՀ Պաշտպանութան ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին: Ամերիկյան փորձագետների հերթական այցը Հայաստան նպատակաուղղված է ռազմավարական վերանայման շրջանակներում զորային կառույցի եւ պաշտպանության զարգացման հնգամյա պլանի մշակմանն աջակցություն ցուցաբերելուն:

Հանդիպման ժամանակ Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց ամերիկյան փորձագետների ներդրումը Հայաստանի պաշտպանական կարողությունների կատարելագործմանն ընդառաջ արդիական գաղափարների ձեւավորման հարցում: ՀՀ պաշտպանության նախարարն ավելացրեց, որ չնայած հակառակորդի նախահարձակ գործողությունները զսպելու, անդրադարձելու եւ պատժելու ներկայիս հրատապությանը, ռազմական գերատեսչության ջանքերը ոչ պակաս չափով մտասեւեռված են կազմակերպության արդյունավետության բարձրացմանը եւ մարտական կարողությունների հեռանկարային զարգացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ