News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Մանուչար Մանուչարյանին ինքնասպանության հասցնելու գործով մեղադրվող կողմը թերի է համարումգործով դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ամբաստանյալներից Արման Ստեփանյանի պաշտպան Հրանտ Անանյանը  հայտարարեց, որ եզրակացությունը կատեգորիկ չի, դրանում պարզապես նշված է, որ Մանուչար Մանուչարյանն այնպիսի վիճակում է գտնվել, որ կարող էր ինքնասպանություն գործել:

«Եթե հիմնվենք այնպիսի փորձաքննության վրա, որտեղ ասվում է՝ հնարավոր է՝ ինքնասպանություն գործեր, ու այդ հիմքով երկու երիտասարդ դատապարտվեն, նման կերպ արդարադատություն չի կարող իրականացվել»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ փորձագետը եզրակացություն կազմելիս հիմնվել է միայն վկաներից երեքի ցուցմունքների վրա ու չի հիմնավորել, թե ինչու:

Պաշտպանը նաեւ կասկածի տակ առավ փորձաքննության եզրակացության այն մասը, որտեղ նշվում է, որ Մանուչար Մանուչարյանը ծառայակիցների կողմից ստորացվելուց, ծաղրուծանակի ենթարկվելուց հետո ունեցել է անելանելի վիճակում գտնվելու զգացողություն, այդ պատճառով էլ, հնարավոր է, ինքնասպանություն գործեր:

«Ինչպե՞ս է հնարավոր, որ անելանելի վիճակում գտնվեր ու ոչ մեկի չդիմեր օգնության»,- ասաց պաշտպանը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը նույնպես կասկած հայտնեց դատահոգեբանական փորձաքննության եզրակացության վերաբերյալ` միջնորդելով դատարան հրավիրել եզրակացությունը տված փորձագետին:

«Փորձագետը՝ Էլդա Աբրահամյան Գրինը, կեղծ եզրակացություն է տվել: Նա 1999–ից նույն  եզրակացություններն է տալիս բոլոր գործերով, որոնցում անպայման կապ է տեսնում տուժողի սպանության եւ նախաքննական մարմնի կողմից որպես մեղադրյալներ ներգրավված անձանց գորշողությունների միջեւ: Բայց իրականում այս երիտասարդները մեղք չունեն. ոչ թե ինքնասպանություն է կատարվել, այլ սպանություն: Իսկական մեղավորների փոխարեն երկու անմեղ երեխա է դատվում»,- ասաց  Ռուբեն Մարտիրոսյանը:

Ռուբեն Մարտիրոսյանի միջնորդությունը դատարանը կքննարկի հաջորդ դատական նիստին:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրականի՝  ամբաստանյալներ, տուժողի ծառայակիցներ Բաբկեն Գաբոյանը եւ Արման Ստեփանյանը պարբերաբար ծեծի, ստորացումների, անձնական արժանապատվությունը նվաստացնող գործողությունների ու ծաղրի են ենթարկել շարքային Մ.Մանուչարյանին, ինչի հետեւանքով նրա մոտ զարգացել է սուր դեպրեսիա` անելանելիության զգացողությունով, արդյունքում, վերջինը 31.07.2013թ. ժամը 13.00-ի սահմաններում իրեն ամրակցված ԱԿՍ-74 տեսակի ինքնաձիգով ենթակզակային շրջանում կրակոց արձակելով գործել է ինքնասպանություն:

Բաբկեն Գաբոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 360 հոդվածի 2-րդ, 358.1 հոդվածի 4-րդ մասով, իսկ Արման Ստեփանյանին՝ 358.1 հոդվածի 4-րդ մասով:

Երկու ամբաստանյալներն էլ իրենց մեղավոր ճանաչում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ