News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


ԱՄՆ Օրեգոն նահանգի Ռոզբուրգ քաղաքում, համալսարանի տարածքում, որտեղ 3 հազար մարդ է սովորում, առավոտյան, ժամը 11-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Կրակոցները եղել են ուսումնական լսարանում։

Euronews-ի փոխանցմամբ, Դագլաս շրջանի ոստիկանության ներկայացուցիչը պաշտոնապես հաստատել է, որ սպանվել է 15 մարդ, եւս 20-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Վիրավորներից մեկինը կին է, որ վնասվածք է ստացել կրծքի շրջանում։ Նրա վիճակը ծայրահեղ ծանր է։ Հիվանդանոցից հայտնել են, թե պատրաստվում են մեծ քանակությամբ տուժածների ընդունել։ Սկզբում հիվանդանոց տեղափոխված 11 անձանցից երկուսը մահացել էին ճանապարհին։

Կրակոցներ արձակած անձը սպանվել է ոստիկանների կողմից։ Նրա ինքնությունը չի հաղորդվում։ Չարագործի դրդապատճառների մասին ոչինչ հայտնի չէ, սակայն ականատեսները պատմում են, որ նա մի քանի ուղերձներ է թողել սոցիալական ցանցերում։ Այժմ ոստիկանությունը պարզում է՝ արդյոք նա հանցակիցներ ունեցել է, թե ոչ, արդյոք համալսարանում պայթուցիկ սարքեր կան, թե ոչ։ Անվտանգության ուժերը սոցիալական ցանցերով բնակչությանը խնդրել են չմոտենալ վտանավոր տարածքին։ Դեպքի կապակցությամբ հետաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ