News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արտերկրից Հայաստան ուղարկվող մասնավոր տրանսֆերտնեոի նվազումը արդեն աղետալի տեմպեր է ընդունում։ Այս տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների զատ ներհոսքը անցած տարվա օգոստոսի համեմատ նվազել է գրեթե կիսով չափ։

Եթե անցած տարվա օգոստոսին մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել էր ավելի քան 156 միլիոն դոլար, ապա այս տարվա օգոստոսին կազմել է ընդամենը 87.2 միլիոն դոլար՝ նվազելով 44 տոկոսով։ ՀՀ կենտրոնական բանկի՝ երեկ հրապարակած տեղեկանքի համաձայն, այս նվազման հիմնական «մեղավորը» Ռուսաստանն է, որտեղից ուղարկվող մասնավոր տրանսֆերտները օգոստոսին կրճատվել են ավելի քան երկու անգամ՝ անցած տարվա օգոստոսի 145 միլիոնից այս տարվա օգոստոսին հասնելով ընդամենը 72.6 միլիոն դոլարի։ Ամիսների կտրվածքով մասնավոր տրանսֆերտների նման անկում դեռ չէր գրանցվել։

Համեմատությունը ակնառու դարձնելու համար նշենք, որ հուլիսին էլ անցած տարվա հուլիսի համեմատ մասնավոր տրանսֆերտները կրճատվել էին 33 տոկոսով, հունիսին հունիսի համեմատ 23 տոկոսով եւ այլն։ Եթե այս տեմպը պահպանվի նաեւ առաջիկա ամիսներին ապա կասկածից վեր է, որ դա աղետալի հետեւանքներ կունենա մեր երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ