«Թալիբան» ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել Աֆղանստանի արեւելքում ռազմատրանսպորտային Lockheed C-130 Hercules օդանավի կործանման պատասխանատվությունը: Թալիբները հայտարարել են, որ օդանավ են խոցել, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը:
Պենտագոնի նախնական տեղեկություններով՝ օդանավը չի խոցվել:
Օդանավում եղել է 11 անձ, այդ թվում 6 զինվորական եւ քաղաքացիական մասնագետներ: Նրանք բոլորը զոհվել են: