News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում շարունակվում է սեպտեմբերի 30-ին մեկնարկած ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի (ՀԽՈՒ) «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունը։

Զորավարժության անցկացման առաջին օրը մասնակից ստորաբաժանումների եւ ՀԽՈՒ հրամանատարական կազմի համար պարզաբանվել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձեւավորման եւ վերախմբավորման, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման հարցեր:

ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմը ծանոթացել է զորավարժությանը ներգրավված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի բնութագրերին, դաշտային հոսպիտալի բացազատման, տեղանքի հումանիտար ականազերծման խնդիրների կատարման առանձնահատկություններին, եւ ձեռնամուխ է եղել խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում  մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում եւ դիտակետերում պարեկային հերթապահության եւ ծառայության կազմակերպման գործնական պարապմունքներին:

Գործնական պարապմունքներին մասնակցել են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները, ովքեր ՀԱՊԿ ՀԽՈՒ ազգային ստորաբաժանումների անձնակազմին ծանոթացրել են խաղաղապահ գործողությունների անցկացման շրջանում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կիրառման սկզբունքներին:

Զորավարժության երկրորդ փուլի ընթացքում` հոկտեմբերի 1-ին, շարունակվել են ՀԱՊԿ ՀԽՈՒ կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստական աշխատանքները եւ գործնական պարապմունքները: Ուսումնասիրվել են խաղաղապահ գործողության կազմակերպման եւ ՀԱՊԿ ՀԽՈՒ ստորաբաժանումների կողմից պատասխանատվության տեղամասերի զբաղեցման հարցեր:

Զորավարժության սցենարի համաձայն` ՀԱՊԿ ՀԽՈՒ Միացյալ հրամանատարությանն է հանձնվել խաղաղապահ գործողության անցկացման մանդատը եւ գործողությունների ղեկավարումը ստանձնել է ձեւավորված ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի Միացյալ շտաբը:

Անցկացվել են զինյալների ճամբարների մեկուսացման եւ չեզոքացման, դիտակետերում պարեկային հերթապահության կազմակերպման, կարողություններ զարգացման եւ անհրաժեշտ փաստաթղթերի նախագծերի մշակման գործնական պարապմունքներ:

ՀԱՊԿ ՀԽՈՒ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի եւ Ավտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի 2014թ․ դեկտեմբերին ընդունված որոշման համաձայն:

Ընդհանուր առմամբ զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 600 զինծառայողներ, ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա, ավիացիոն միջոցներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ