News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Նոր Նորքի 1-ին զանգվածի շենքերից մեկի 12-րդ հարկից հոկտեմբերի 1–ին իրեն նետելու միջոցով ինքանասպանություն գործած 27-ամյա երիտասարդը օրեր առաջ երակները կտրելու միջոցով կրկին ինքնասպանության փորձ էր արել, սակայն հարազատներին հաջողվել էր փրկել նրան: NEWS.am-ի հետ զրույցում այս մասին պատմեցին նույն շենքի բնակիչները։

Նրանց խոսքով` Աշտարակում բնակվող երիտասարդն ընտանիքի հետ հյուր էր եկել հորաքրոջ տուն, եւ հենց այդ ժամանակ էլ նետվել է բնակարանի պատուհանից:

«Երեկոյան կողմ էր, բարձր գոռոցներ լսեցինք, դուրս եկանք, տեսանք՝ ընկած էր ծառի վրա: Ներքեւ իջած հարազատները, լացելով պատմում էին, որ ներս է մտել, իրենց բարեւել եւ վազել, իրեն գցել է պատուհանից»,-ասացին շենքի բնակիչները:

Հարեւանները նաեւ պատմեցին, որ երիտասարդը հիվանդ է եղել, 5 տարի ապրել ու բուժման կուրս է անցել Ֆրանսիայում, որտեղ բնակվում է քույրը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ ոստիկանության Նոր Նորքի բաժին հոկտեմբերի 1-ին, ժամը 20:10-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Լվովյան փողոցի թիվ 5 շենքի բակում երիտասարդ տղայի դի կա: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռնատարի սրահի խցիկում հերոին կար. ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական...
Երևանում 25-ամյա վարորդը «ԳԱԶ 2410»-ով բախվել է ծառին. կա վիրավոր
Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը…
Ոստիկանները ձերբակալում են դասադուլին միացած՝ Սլավոնականի ուսանողին. Ռուբեն Մելիքյան
Շուտով կայցելենք՝ տեսնենք ու՞մ հրամաններն են կատարում։ Ի՞նչ հիմքով են...
Վիճաբանության ժամանակ դանակահարել էր երկու երիտասարդներին
Մայիսի 5-ի ժամը 22.10-ին «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության...
Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով իրենց տները լքած մարդկանց թիվը գերազանցել է 300 հազարը
Ընդհանուր առմամբ, ջրհեղեղից տուժել է 1,7 մլն մարդ...
Հակակոռուպցիոն դատարանը փոխեց Ցոլակ Ակոպյանի խափանման միջոցը․ վարչական հսկողությունը վերացրեց
Հակակոռուպցիոն դատարանը քիչ առաջ մեր միջնորդության բավարարմամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ