News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մեմերի նոր շարքի առիթ է հանդիսացել  բվի հետ նկարված աղջկա լուսանկարը։ Լուսանկարի բնօրինակը մի քանի օր առաջ հայտնվել է Reddit կայքում։ Այն հրապարակվել է հետեւյալ մեկնաբանությամբ․ «Աղջիկը տխուր բռնել է բվին»։ Ընդ որում, բրիտանական Metro-ն նշում է, որ լուսանկարում տխուր կամ դժբախտ մարդ չի տեսնում։

«Ինտերնետը ճանաչում է աստղին, երբ տեսնում է նրան»,-գրում է թերթը եւ ավելացնում, որ լուսանկարն անթիվ-անհամար մեմերի պատճառ է դարձել։ Դրանցից մեկում աղջիկը բվի փոխարեն Տոր աստծու մուրճն է բռնել, իսկ մյուսում հերոսուհին պատկերված է բվերի շրջապատում՝ «Օղակների տիրակալը» ոճում։

Երրորդում նա  փոթերապատումից մի կերպար է «փորձում»  («Հարրի Փոթերը եւ վատ վերաբերմունքը»․ նման ենթավերնագրով է Metro-ն հրապարակել այդ մեմը), չորրորդում աղջիկը ներկայացված է Ազատության արձանի կերպարում, որը թերթը վերանվանել է Մռայլության արձան։

USA Today-ը իր հերթին գրում է, որ «աղջիկը տխուր բռնել է բվին» մեմը մեզ բոլորիս շատ երջանիկ է դարձնում», փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ