News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երկրորդ փուլի մասին դրույթը Սահմանադրության նոր նախագծից տեղափոխվել է Ընտրական օրենսգիրք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկել է խմբակցությունների առաջարկությունները: Այս պահին չեմ կարող ասել, թե ինչ փոփոխություններ են կատարվել նախագծում: Կայուն մեծամասնության ու երկրորդ փուլին վերաբերող դրույթը տեղափոխվել է Ընտրական օրենսգիրք: Հոկտեմբերի 5-ին հանձնաժողովի անդամ, Ազգային ժողովում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանը հատուկ կարգով կներկայացնի, թե որ առաջարկություններն են ընդունվել, որոնք՝ ոչ, ինչպես նաեւ կպատճառաբանի կայացրած որոշումները»,- ասաց Գագիկ Մելիքյանը:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ի ներկայացրած 300 առաջարկություններից շատերն են ընդունվել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին ԱԺ նիստում կներկայացվի Սահմանադրական բարեփոխումների լրամշակված նախագիծը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեռ վաղ է խոսել ընտրություններն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակներ տեղափոխելու հնարավորության մասին. ԿԸՀ նախագահ
Այս ընտրակարգն ունի մեկ շատ լուրջ թերություն, այն է՝ հնարավոր չի լինի կրկնակի ստուգել ընտրություններին մասնակցած անձի իսկությունը...
Ընտրական համակարգը միշտ պատրաստ է ընտրություն կազմակերպելուն. ԿԸՀ նախագահը՝ արտահերթ ընտրությունների մասին
Freedom House-ը հղում էր արել հասարակական կազմակերպությունների...
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
Ամենաշատ