«Ամերիաբանկի» օնլայն-բանկինգի համակարգը վստահելի կերպով գործում է աշխարհի ցանկացած կետում։ Այդ մասին հոկտեմբերի 2-ին Երեւանում ՏՏ «DigiTec» ցուցահանդեսի ընթացքում լրագրողներին հայտարարել է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի տեխնոլոգիաների եւ գործառնությունների տնօրեն Բուրաստան Մովսիսյանը։
««Ամերիաբանկի» կայք մտնելով՝ ցանկացած բանկի հաճախորդը Հայաստանում եւ արտասահմանում կարող է գումար փոխանցել մեր հաճախորդներին։ Դա հնարավոր է անել աշխարհի ցանկացած կետում՝ մի քանի վայրկյանի ընթացքում»,-ասել է Մովսիսյանը։ Ծառայության անսահմանափակ աշխարհագրությունը կարող է սփյուռքում մեծ ժողովրդականություն ապահովել դրա համար, ավելացրել է նա։ Առցանց փոխանցումների վստահելիությունը ապահովվում է 3D Secure եւ Verified by Visa տեխնոլոգիաների միջոցով։
Ամենամյա ցուցահանդեսի կազմակերպիչն է «DigiTec»-Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE):