News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 17
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին Էստոնիայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի պաշտպանության նախարար Հանս Հանսոյի հետ:

Դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին փոխանցեց վերջինիս նշանակման կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի շնորհավորական նամակը:

Գոհունակություն հայտնելով երկկողմ միջպետական հարաբերությունների զարգացման առնչությամբ, զրուցակիցները համակարծիք էին պաշտպանության բնագավառում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: Այդ կապակցությամբ պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում բարձր մակարդակի փոխայցելություններ իրականացնելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում դեսպան Այվազյանը նախարար Հանսոյին ներկայացրեց վերջին շրջանում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան հակամարտության սրմանն ուղղված գործողությունները, որի հետեւանքով հայկական կողմը կրել է մարդկային կորուստներ, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում:

Նախարար Հանսոն եւ դեսպան Այվազյանը մտքեր փոխանակեցին միջազգային խաղաղապահ գործողություններում Հայաստանի ներգրավվածության, Հայաստան-ՆԱՏՕ, Հայաստան-Եվրամիություն համագործակցության եւ տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ