News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 2-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանին:

Էդվարդ Նալբանդյանն ու Միկայել Ժանը մտքեր փոխանակեցին Երեւանում հոկտեմբերի 10-11-ը կայանալիք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովի նախապատրաստական աշխատանքների, քննարկվելիք հարցերի եւ ընդունվելիք փաստաթղթերի վերաբերյալ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին՝ ՖՄԿ գլխավոր քարտուղարը նշեց, որ անհամբերությամբ սպասում է Երեւանում կայանալիք բավականին հագեցած ծրագրով եւ բովանդակությամբ նախարարական համաժողովի անցկացմանը։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանի համար մեծ պատիվ է հյուրընկալելու նման հեղինակավոր ներկայացուցչական համաժողով, եւ հայկական կողմն անում է առավելագույնը՝ այն բարձր մակարդակով անցկացնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ