Կրակել են Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչի տան վրա։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրառում է արել Բեռլինում բնակվող դասախոս Ավետիս Սադոյանը։
Նրա խոսքով՝ տուժածներ չկան։
«Բեռլինում երեկ կրակել են Գերմանիայում ԼՂՀ Ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանի տան վրա։ Ավելի վաղ, տան դիմացի հայտնվել էր հայերի դեմ վիրավորական գրառում։ Ներկայացուցիչը դա լուրջ չէր ընդունել։ Դեպքը հավանաբար կապված է Հ․Գրիգորյանի՝ վերջին ժամանակներս ցուցաբերած ակտիվության հետ»,- գրել է Ավետիս Սադոյանը։