News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի Քունդուզ քաղաքում «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության հիվանդանոցը վնասվել է ավիահարձակումից։ Հիվանդանոցի 3 աշխատակից սպանվել է, եւս 30 մարդ անհետ կորած է համարվում։ Այս մասին ասված է կազմակերպության կայքում։ Գրոհի պահին շենքում եղել է 105 հիվանդ ու խնամակալ եւ ավելի քան 80 բժիշկ։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի ներկայացուցիչը ենթադրել է, որ հիվանդանոցը վնասվել է ԱՄՆ ՌՕՈւ հարվածներից։ Նա պարզաբանել է, որ ամերիկյան ավիացիան հոկտեմբերի 3-ին ռմբակոծել է հենց այդ շրջանը, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«ԱՄՆ Զինված ուժերը Քունդուզ քաղաքում ավիահարվածներ են հասցրել զինված ուժերին սպառնացող անձանց։ Ավիահարվածից կարող էին տուժել մոտակայքում գտնվող բուժհաստատությունները։ Միջադեպը հետաքննվում է»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ