News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն արդեն մեկ ամիս է՝ նախագահ չունի:

Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո հանձնաժողովը դեռ նոր նիստ չի հրավիրել եւ նախագահի չի ընտրել:

NEWS.am-ին հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ նախագահի անունն ամենայն հավանականությամբ հայտնի կլինի հոկտեմբերի 5-ին:

Ըստ կանոնակարգի՝ այս նստաշրջանում էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահը պետք է լինի ԲՀԿ խմբակցությունից, որի ներկայացուցիչը Վահան Բաբայանն է: Սպասվում է, որ հենց նա էլ կփոխարինի Արփինե Հովհաննիսյանին:

Հիշեցնենք, որ Արփինե Հովհաննիսյանը սեպտեմբերի 5-ին նշանակվել է արդարադատության նախարար: Նրա պատգամավորական մանդատը հանձնվել է «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ Կարեն Բեքարյանին, իսկ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության կազմում նրան փոխարինել է Սամվել Ֆարմանյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ