News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարավային Սուդանի  նախագահ Սալվա Քիիրը հայտարարել է երկրում 18 նոր նահանգ ստեղծելու որոշման մասին, ինչը առաջ է բերել ապստամբների քննադատությունը։

Նախագահը նոր վարչական բաժանման մասին հայտնել է ուրբաթ երեկոյան՝ հեռուստատեսային ուղերձի ժամանակ։ Նախքան այդ երկրում կար 10 նահանգ։

Ապստամբների առաջնորդ, նախկին փոխնախագահ Ռիեք Մաչարը հայտարարել է, որ նախագահի որոշումը ապօրինի է եւ ապացուցում է, որ Քիիրը ընդդիմանում է օգոստոսին կնքած խաղաղության համաձայնագրին, որը ձեռք էր բերվել երկրում 2 տարի շարունակվող բախումներից հետո, գրում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Ըստ այդ համաձայնագրի՝ ապստամբները 2 նահանգում պետք է նահանգապետի պաշտոն ստանան, սակայն դրանք ավելի փոքր վարչական միավորների բաժանելը կարող  է վկայել այն  մասին, որ նախագահը ցանկանում է պահպանել իր նշանակած անձանց, նշում են տեղական լրատվամիջոցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ