News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության 38 հազար մանկավարժների ճնշող մեծամասնությունը գերազանց մասնագիտական կարողություններ ունեն եւ նվիրյալ մարդիկ են, որոնցից շատերն արժանի են պարգեւների: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, հանրապետության լավագույն մանկավարժներին պարգեւներ հանձնելու արարողության ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Շնորհակալ եմ, որ գլխավորում եմ մի ոլորտ, որտեղ ձեզ նման մանկավարաժներ են աշխատում: Առանց ձեզ մենք ոչինչ ենք, առանց ձեզ մեր երեխաները չեն ունենա ապագա, դրանք ճոռոմ խոսքեր չեն»,-ասաց նախարարը:

Լավագույն մանկավարժերին ԿԳՆ հուշամեդալներով,պատվոգրերով ու շնորհակալագրերով պարգեւատրելուց հետո, Արմեն Աշոտյանը խնդրեց վերջիններին մեկ շաբաթվա ընթացքում դպրոցների խնդիրների, գանգատների ու առաջարկների վերաբերյալ նամակներ ուղարկել ԿԳ նախարարություն, քանի որ, ըստ նրա, տոն օրերին որպես կանոն խնդիրների մասին չեն խոսում:

«Հավես ունենաք, ժամանակ ունենաք 1 շաբաթվա ընթացքում ոչ ֆորմալ ձեւով նախարարություն ուղարկեք ձեր ցավերը, խնդիրները, դժգոհություններն ու առաջարկությունները: Տվեք ինձ ձեր ներվերը, որովհետեւ մեր կաբինետից ամեն ինչ չէ, որ լավ երեւում է»,-մանկավարժներին դիմեց նախարարաը:

Արմեն Աշոտյանն ասաց, որ ափսոսում է, որ պարգեւատրված մանկավարժներից միայն մեկին հաջողվեց համբուրել, քանի որ «ոչ ոք մոտ չեկավ»:

NEWS.am-ի հետ զրույցում Վանաձորի թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը նշեց, որ ինքն ուրախ է արժանանալ ԿԳՆ հուշամեդալի:

«Առանց պարգեւի էլ մանկավարժը պարտավոր է լավ աշխատել: Պարզապես լավ ես զգում, որ գնահատվում ես եւ գնահատվելուց հետո ավելի ոգեւորված ես աշխատում: Մեր դպրոցի խնդիրները բազում են ու ասել, որ դա պատճառ է, որ լավ չաշխատես ծիծաղելի է»,-ասաց տնօրենը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում պարգատրման արարողությանը ԿԳՆ հուշամեդալով պարգեւատրվեցին Լոռու մարզի Գուգարքի Հովհաննես Շիրազի անվան ավագ դպրոցի եւ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչ Զարուհի Մելքումյանը, Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սահակյանը, Երեւանի թիվ 121 հանրակրթական դպրոցի տնօրեն Օֆելյա Աղաբեկյանը, Երեւանի Հրանտ Մաթեւոսյանի անվնա դպրոցի տնօրեն Լարիսա Մկրտչյանը եւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Սվետլանա Առաքելյանը: Մյուս տնօրեններն ու մանկավարժներն արժանացան ՀՀ ԿԳՆ պատվոգրերի ու շնորհակալագրերի:

Տպել
Ամենաշատ