News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը չի դիտարկում առաջիկա ձմռանն ընդառաջ Ուկրաինային որեւէ ձեւաչափով վարկային միջոցներ տրամադրելու հնարավորությունը, այդ թվում նաեւ դեպի Եվրոպա տարանցման դիմաց կանխավճարի տրամադրումը, լրագրողներին հայտարարել է ՌԴ էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը։

Ձմեռային գազային փաթեթում, որը Ուկրաինան, Ռուսաստանը եւ Եվրահանձնաժողովը ստորագրել էին Բրյուսելում սեպտեմբերի 25-ին, պայմանավորվածություն է ձեռք բերվել «Նավթոգազի» կողմից «Գազպրոմից» ընդամենը 2 միլիարդ խորանարդ մետր գազ գնելու մասին, եւ դա ՝ այն 500  միլիոն դոլար վարկի շնորհիվ, որ Ուկրաինան ստացել է Եվրահանձնաժողովի միջոցով։ Ընդ որում ռուսական կողմը զգուշացնում է, որ անօրինակ ցուրտ է լինելու եւ համարում է, որ «Նավթոգազը» եւս 5-7 միլիարդ խորանարդ մետր գազի կարիք կունենա  եւ չի կարողանա գլուխ հանել առանց ռուսական գազի, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ հարցերը չեն քննարկվում։ Ինչպես գիտեք, հունիսի 16-ից «Գազպրոմը» կանխավճարային ռեժիմի է անցել, եւ դա ամբողջությամբ համապատասխանում է պայմանագրին, եւ այժմ, իրավիճակը հաշվի առնելով, «Գազպրոմը» գազ է մատակարարում միայն նախապես վճարված ծավալով։ Ոչ մի վարկավորման կամ գնումները կանխավճարի դիմաց ձեւակերպելու մասին խոսք լինել չի կարող »,- ասել է Նովակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք քննարկվո՞ւմ է ռուսական գազ գնելու համար ՌԴ-ի կամ «Գազպրոմի» կողմից Ուկրաինային վարկային միջոցներ տրամադրելու հարցը։

Ռուս նախարարը բացասական պատասխան է տվել նաեւ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ «Գազպրոմը» «Նավթոգազին» կանխավճար տա Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա գազի տարանցման համար։ «Քանի որ կողմերը դատական գործընթացում են, այդ թվում նաեւ՝ տարանցման պայմանագրի վերաբերյալ, այդ թեման եւս չի քննարկվում »։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ