News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երկու երիտասարդ բելգիացի ոճաբաններ՝ Հելենն ու Թիբոն, հաշվել են, որ խոշոր քաղաքներում յուրաքանչյուր իրադարձությունից հետո ավելի քան 60 տոննա աղբ է մնում, որի մեծ մասը մթերքների փաթեթավորումներն են ու պլաստիկե սպասքը: Այս խնդիրը լուծելու համար նրանք ստեղծել են «Do Eat» սպասք, որը կարելի է ուտել, քանի որ այն կրախմալից ու ջրից է պատրաստված ու չեզոք համ ունի: Նրանք, ում դուր չի գա կրախմալ ուտելու գաղափարը, կարող են օգտվել այդ սպասքից՝ չմտահոգվելով աղբի խնդրի մասին, չէ՞ որ մի քանի շաբաթ հետո այդ սպասքը անմնացորդ լուծվում է, հայտնում է Kedem-ը:

Կրախմալե սպասքը բազմաթիվ հետաքրքիր հատկություններ ունի, այն կարելի է զարդարել ուտելու ենթակա թանաքներով, դրանով կարելի է ուտելիք տաքացնել միկրոալիքային վառարանում, նաեւ ՝ հեղուկ մատուցել: «Do Eat» ուտելու սպասքի եւս մեկ առանձնահատկություն է պահպանման հարմարությունը՝ ափսեներն ու բաժակները թողարկվում են թղթի ձեւով: Գործածելուց առաջ դրանք պետք է բացել նշված գծերով՝ միացման կետերը սոսնձելով ջրի օգնությամբ ու դրանք կպահպանեն իրենց տեսքը: Ուտելու սպասքի արտադրություն սկսելու համար գյուտարարներին անհրաժեշտ է 60 000 եվրո հավաքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ