News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Checker Motor Cars ընկերությունը, որն անցյալ դարի 70-80-ականներին մեքենաներ էր թողարկում տաքսի ծառայության համար, մտադիր է վերադառնալ ավտոմոբիլային շուկա: Այդ մասին  Hemmings Motor News կայքին տված հարցազրույցում ասել է ապրանքանիշի ներկայիս սեփականատեր Սթիվ Կոնտարինոն:

Կոնտարինոյի խոսքով, վերստեղծված ընկերությունը նախատեսում է նորից անցնել տաքսիների արտադրությանը, սակայն նրա առաջին նմուշը կլինի վեցդռնանի լիմուզինը կորպորատիվ ավտոպարկերի կամ հյուրանոցների համար, որով կտեղափոխեն հյուրերին կամ հաճախորդների մեծ խմբեր: Այդ մեքենան A888 ինդեքսը կստանա եւ իր ոճով մոտ կլինի Checker Aerobus-ին, որը թողարկվել է մինչեւ 1977 թվականը: Այդ մեքենայի մասին այլ տեղեկություն առայժմ չկա, փոխանցում է Motor-ը:

Checke ֆիրմայի երկրորդ նորույթը կլինի երկտեղանի, երկդռնանի պիկապը: Նախնական տեղեկությունների համաձայն, այդ նմուշը իրենից կներկայացնի Chevrolet El Camino-ի ժամանակակից տարբերակի նման մի բան, որը արտադրությունից հանվել էր 1987-ին:

Ապագա նմուշների համար, ինչպես սպասվում է, սեփական պլատֆորմ կմշակեն: Շարժիչների գունապնակում կլինի General Motors կոնցեռնի Duramax դիզելային «քառյակ»  եւ ութցիլինդրային շարժիչ:

Checker ավտոմեքենաները վաճառքի կհանվեն 2018թ.: Ակնվալվում է, որ տարեկան 400 մեքենա կթողարկվի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ