News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ամերիկացի եւ բրիտանացի գիտնականները պարզել են, որ բջջային սարքավորումներից ուղարկած հաղորդագրություններն ավելի հաճախ բացասական բնույթի տեքստ են պարունակում։

Մեծ Բրիտանիայի Գոլդսմիթի համալսարանի աշխատակիցները հավաքել են 2013թ. Հյուսիսային Ամերիկայից 6 շաբաթվա ընթացքում ուղարկած 235 մլն հաղորդագրությունների բազան եւ ասոցացվող բառերի միջոցով վերլուծել են դրանց բովանդակությունը, հայտնում է Informing-ը։

Ինչպես պարզվել է, ամենից հաճախ էգոիզմ է դրսեւորվում այն հաղորդագրություններում, որտեղ հանդիպում են «ես» կամ «իմ» բառերը ( «I», «me», «self», «my», «mine»)։ Բացասական երեւույթներ հանդիպել են այն հաղորդագրություններում, որոնցում հանդիպում են «ցավ» եւ «տառապանք» բառերը։

Հետազոտողները նաեւ նշել են, որ գրառումներն առավել բացասական եւ եսակենտրոն են լինում առավոտյան եւ ուշ երեկոյան։ Միաժամանակ դրանով նրանք ընդգծում են, որ կիրակի առավոտյան բացասական հաղորդագրություններ գրեթե չեն հանդիպում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ