News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի կարող ընդունել բոլոր ներգաղթյալներին եւ նշել է, որ Եվրոպան պետք է պաշտպանի իր արտաքին սահմանները փախստականների մեծ հոսքից, հայտնում է Reuters-ը։

Իր ամենամյա տեսաուղերձում նա նշել է, որ Եվրոպան պետք է իր լուման ներդնի այդ գլոբալ ճգնաժամի լուծման գործում։

«Անհրաժեշտ է պահպանել Եվրոպայի շուրջ մեր արտաքին սահմանները, որպեսզի դեպի Եվրոպա ներգաղթը կազմակերպված լինի»,- մեջբերում է Մերկելի խոսքը Gazeta-ն։

Կանցլերն ընդգծել է, որ պետք է հասկացնել տալ, որ նրանք, ովքեր պաշտպանության կարիք ունեն, կստանան դա, իսկ նրանք, ովքեր Գերմանիա են ժամանում միայն տնտեսական նկատառումներից ելնելով, ստիպված են լքել Գերմանիան։ «Այդ հարցում մենք պետք է ավելի վճռական լինենք, որպեսզի դա հասկանալի լինի»,- հավելել է նա։

Կանցլերի խոսքով՝ փախստականների ինտեգրումը մեծ խնդիր է, եւ մարդիկ պետք է հնարավորություն ունենան իրենց տագնապները հայտնել այդ կապակցությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ