News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սիրիայում առկա հակամարտությունը չի ազդի նավթի համաշխարհային գների վրա, որովհետեւ այդ երկիրը, ի տարբերություն Իրանի, Իրաքի եւ Սաուդյան Արաբիայի, նավթային շուկայի լուրջ խաղորդ չէ, հայտարարել է ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը:

«Ես կարծում եմ, որ ոչ մի ազդեցություն չկա, որովհետեւ Սիրիան ընդհանուր առմամբ համաշխարհային շուկայում խոշոր խաղացող չէ: Ինչպես տեսնում եք, շուկան չի արձագանքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին», – ասել է Նովակը՝ պատասխանելով RT հեռուստաալիքի հարցին այն մասին, թե արդյոք Սիրիայում առկա իրավիճակն ազդում է նավթի գների վրա, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստին»:  

«Ավելի կարեւոր է այն, թե պատժամիջոցների վերացումից հետո Իրանը արդյունահանման ինչ ծավալների քաղաքականություն կորդեգրի, թե Իրաքը ներկայում ինչ դիրքորոշում ունի ծավալների աճի վերաբերյալ, եւ թե ինչ ծրագրեր ունի Սաուդյան Արաբիան:  Նրանք խոշոր խաղացողներ են, որոնք նավթի համաշխարհային շուկայում մեծ մասնաբաժին ունեն», — պարզաբանել է նախարարը:

Ռուսաստանը, ի պատասխան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքի, սկսել է ավիահարվածների հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: Իսկ ԱՄՆ գլխավորած կոալիցիան  2014թ. սեպտեմբերից ի վեր հարվածներ է հասցնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին՝ շրջանցելով ՄԱԿ-ի ԱԽ-ը եւ իր գործողությունները չկոորդինացնելով Սիրիայի իշխանությունների հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ