News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Վատիկանը բացասաբար է արձագանքել Վատիկանի Դավանաբանության կոնգրեգացիայում աշխատող լեհ հոգեւորական Քշիշտոֆ Հարամսայի հայտարարությանը, որում նա խոստովանել է, որ նույնասեռական է, հաղորդում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ին:

Հռոմի Ֆրացիսկոս Պապի ներկայացուցիչը հայտարարել է, որ Հարամսայի կողմից դա  «լուրջ եւ անպատասխանատու» քայլ էր:

42-ամյա Հարամսան հոգեւորական է դարձել 18 տարեկանում: Այժմ նա զբաղեցնում է Միջազգային ժաստվածաբանական հանձնաժողովի երկրորդ քարտուղարի պաշտոնը:

Հոգեւորականը պատմել է, որ այլեւս չի կարող ապրել երկակի կյանքով եւ Եկեղեցուց պահանջել է լուրջ վերաբերվել նույնասեռականներին` ազատվելով նախապաշարմունքներից:  Նա նաեւ պահանջել է չեղյալ համարել ամուսնության բնույթի վերաբերյալ կաթոլիկ ուսմունքի որոշ փաստաթղթեր, այդ թվում՝ Կատեխիզիսի մի քանի կետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ