News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Եվրոպացիները վստահ են, որ հենց աշխատավայրում է պետք փնտրել իրենց երկրորդ կեսին։ Չնայած դա կարող է նաեւ այդ աշխատանքը կորցնելու պատճառ դառնալ։

Համաձայն ֆրանսիացիների անցկացրած հարցման՝ կանանց եւ տղամարդկանց կեսից ավելին կարծում է, որ աշխատանքային միջավայրը հիանալի նախապայմաններ է ստեղծում ֆլիրտի եւ սիրային արկածների համար։ Ընդ որում, որքան գործընկերները մեծ են, այնքան ավելի են հակված ծառայողական սիրավեպի։

Տղամարդկանց 51 եւ կանանց 49 տոկոսը վստահ է, որ աշխատավայրը այն տեղն է, որտեղ կարելի է գտնել երկրորդ կեսին կամ ուղղակի ժամանակ անցկացնել։ Կանանց 28 տոկոսը խոստովանել է, որ սեռական կապ է ունեցել գործընկերների հետ, իսկ տղամարդկանց շրջանում դա խոստովանել է 23 տոկոսը, գրում է Mignews-ը։ Հասուն գործընկերներն այդ հարցում ավելի ազատական հայացքներ ունեն. 35-19 տարեկանների 35 տոկոսը խոստովանել է, որ գործընկերոջ կամ հաճախորդի հետ սեռական կապ է ունեցել։ Աշխատավայրում ինտրիգների հակված են հատկապես մենեջերները՝ 34 տոկոս։

Նշենք, որ աշխատավայրում ծայր առած հարաբերությունների մեծ մասը շարունակություն չի ունեցել հատկապես հասուն տարիքի մարդկանց մոտ։ 50 տարեկանից մեծ մարդկանց շրջանում 77 տոկոս դեպքերում ծառայողական սիրավեպը ոչ մի բանի չի հանգեցրել։ Երիտասարդներն այս հարցում ավելի հաջողակ են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ