News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Android օպերացիոն համակարգով աշխատող միլիարդից ավելի սմարթֆոն հայտնվել է ցանցահենների զոհը դառնալու վտանգի առջեւ: Ընդ որում, հեռախոսը «վարակել» կարելի է նույնիսկ մի երգի միջոցով: Այդ մասին պատմել են բջջային անվտանգության ոլորտի փորձագետները Zimperium ընկերությունից։

Ցանցահենները սովորել են վնասակար ֆայլերը ներբեռնել mp3 կամ mp4 ձեւաչափի աուդիոձայնագրության հենց կոդի մեջ: Բավական է, որ օգտատերն իր սարքում միացնի «վարակված» երգը, եւ չարագործները կկարողանան ցանկացած պահի  սմարթֆոնի եւ նրա տիրոջ մասին ստանալ առկա ամբողջ տեղեկատվությունը, ինչպես նաեւ SMS հաղորդագրություններ ուղարկել վճարովի համարներին, փոխանցում է RG-ը:

Հայտնաբերված խոցելիությունն առկա է գրեթե բոլոր Android-սմարթֆոնների վրա՝ սկսած 1.0 տարբերակից եւ վերջացրած 5.1.1 վերջին տարբերակով: Ինչպես հաղորդում է Zimperium-ը, այդ թույլ կետը Stagefright 2.0 անվանումն է ստացել:

Հիշեցնենք, որ այդ համակարգային բագի առաջին տարբերակը մասնագետներն անվանել են ամենավտանգավոր խոցելիությունը: ОС Android-ով կառավարվող գրեթե ցանկացած սմարթֆոն կոտրելու համար հաքերներին պետք էր ընդամենը իմանալ իրենց զոհի հեռախոսահամարը, իսկ այնուհետեւ նրան ММС-հաղորդագրություն ուղարկել:

Փորձագետների տվյալների համաձայն, Google ընկերությունը տեղյակ է նոր խոցելիության մասին եւ աշխատում է այն վերացնելու ուղղությամբ: Շտկումներով պատչը պետք է որ հայտնվի հոկտեմբերի 5–ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ