News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ կոալիցիոն դաշնակիցների ավիացիան անցյալ մեկ օրվա ընթացքում 10 ավիահարված է հասցրել Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերին, հայտնում է Պենտագոնը։ Գերատեսչության տեղեկություններով՝  Հասաքա բնակավայրի մոտակայքում իսլամիստների 3 տակտիկական ստորաբաժանումների ուղղությամբ հասցվել է 4 հարված, ոչնչացվել է 2 փոխադրամիջոց, կառավարման կետ, պայթուցիկներով մեքենա, կրակային դիրք, վիրավորվել է մեկ զինյալ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Քոբանի քաղաքի մոտ ԻՊ տակտիկական ստորաբաժանմանը հասցվել է մեկ ավիահարված, ավերվել է կառավարման մեկ կետ եւ վիրավորվել 2 զինյալ։ Աբու Քոմալի տարածքում՝ հում նավթի հավաքման կետում, հասցվել է 2 ավիահարված։ Խոլ բնակավայրի մոտակայքում իրականացված հարվածների արդյունքում ոչնչացվել է 2 մեքենա եւ մեկ բունկեր։ Դեր Զոր բնակավայրի մոտակայքում ավիահարվածներից ոչնչացվել է 4 ավտոմեքենա։

Միաժամանակ Իրաքում ԻՊ դիրքերին հասցվել է 17 ավիահարված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ