News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գերակա շահ ճանաչված` Հանրապետության 32, Ֆիրդուսի 33 թաղամասի, Կոնդ թաղամասերի  եւ Բյուզանդ փողոցի նախկին տների բնակիչներին ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը խոստացել է մինչև հոկտեմբերի վերջ վճարել նրանց խոստացված ֆինանսական փոխհատուցումը: NEWS.am-ի հետ զրույցում Հանրապետության 32-ի բնակիչ Նունե Կարապետյանը նշեց, որ նախարարը բնակիչներին ասել է, որ հաշվեհամարներ բացեն, որոնց վրա կփոխանցվեն գումարները՝ 1 քառակուսի մետրի դիմաց 1000 դոլար:

«Նախարարն ասել է, որ արդեն տներ ման գանք, որ գնենք այդ գումարով: Ես լավ հոտ չեմ առնում այս ամեն ինչից, ինձ թվում է, որ նորից մեզ խաբում են: Եթե մինչև ամսվա վերջ մեր գումարները չտան, դուրս կգանք փողոց և կպայքարենք, մինչև մեր գումարները ստանանք»,-ասաց Նունե Կարապետյանը:

Նշենք, որ Ֆիրդուսի 33-րդ, Հանրապետության 32, Կանդ թաղամասերի և Բյուզանդ փողոցի տների բնակիչները 2015թ. հուլիսի 13-ին հանդիպում էին ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որը խոստացել էր հետամուտ լինել նրանց խնդիրների լուծմանը:

Հիշեցնենք, որ 2008թ. Հանրապետության փողոցի սեփական տները գերակա շահ են ճանաչել ու քանդել՝ խոստանալով ամենուշը երեք տարում փոխհատուցել  բնակիչներին։ Կառուցապատող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պայմանագիր է կնքել  188 ընտանիքի հետ, մինչեւ հիմա բնակարան են ստացել քչերը, մյուսները ստիպված են վարձով ապրել։ Վարձավճարները տալիս է կառուցապատողը, սակայն  ուշացումներով:

Տպել
Ամենաշատ