News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում ռուսական ավիահարվածների թիրախների հետ կապված խոսելու է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Mynet-ը, Թուրքիայի նախագահը արաբական Al Jazeera-ի հետ հարցազրույցում նշել է, թե իրենք տեղյակ էին, որ ՌԴ-ն ավիահարվածներ է հասցնելու «Իսլամական պետության» թիրախներին, սակայն հարվածները եղել են Ասադի դեմ պայքարող «փափուկ ընդդիմության» դիրքերին։

Էրդողանի խոսքով՝ ինքն անհանգստացած է տեղի ունեցող իրադարձություններով եւ այդ մասին կխոսի Վլադիմիր Պուտինի հետ։ «Պուտինին կխնդրեմ, որ արվելիք քայլերը վերանայի»,-ասել է Էրդողանը։

Տպել
Ամենաշատ