News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մինչեւ ԵԱՀԿ Մինսկի խումբը հստակ չասի, թե հայ-ադրբեջանական հարաբերություններում ով է ագրեսորը, հայկական կողմը գոհ չի լինի միջազգային հանրության արձագանքից։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

«Մենք դժգոհ ենք միջազգային հանրության արձագանքից, քանի որ հավասարության նշան է դրվում։ Բազմիցս ասել ենք, ու պահանջում ենք, որ մասնագիտական հանձնաժողովները հետազոտություններ անեն եւ վերջնական գնահատական տան, թե ով է ագրեսորը, ով է տեոռրիստը, թե ով է խոչընդոտներ առաջացնում»,- ասաց Բաղդասարյանը։

Նա նշեց, թե սահմանին այս պահին համեմատաբար խաղաղ է, բայց դժվար է ասել՝ «արդյոք հակառակորդը հասկացել է՝ ո՞ւր էր գնում»։ Բաղդասարյանը նշեց, թե չի կարծում, որ գործողությունները ճանապարհին լայնածավալ պատերազմի կվերածվեն։ Ըստ նրա, պատերազմը չի ավարտվել, ու այդ դանդաղ պատերազմը մարման է դատապարտված, հայկական կողմը չի ցանկանում լայնածավալ պատերազմ սկսել։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ