News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիական Թուոլոմնի քաղաքում դպրոցի վրա զինված հարձակում նախապատրաստելու կասկածանքով 4 դեռահասի են ձերբակալել: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով տեղի ոստիկանության աղբյուրին:

Սեպտեմբերի վերջին դպրոցի աշխատակիցները դիմել են իրավապահներին՝ պնդելով, որ մի քանի աշակերտներ հարձակում են նախապատրաստում ուսուցիչների եւ դպրոցականների դեմ: Ոստիկանության հետաքննության արդյունքում պարզվել է, որ 4 դեռահասներ ուսուցիչների ու դպրոցականների ցուցակ են կազմել՝ նրանց դեմ զինված հարձակում իրականացնելու համար:

Աշակերտների անունները չեն հրապարակվում: Նշվում է, որ նրանք չեն հասցրել որեւէ գործողություն իրականացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ