News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մոտ գտնվող «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա այսօր՝ հոկտեմբերի 4-ին, 1715-րդ խաչը տեղադրվեց: 1715-րդ խաչի «քավորը»՝ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ու ներկաները խաչը հուշարձանին ամրացնելուց առաջ համբուրեցին այն:

Վահրամ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ խաչի «քավոր» լինելը պատասխանատու գործ է համարում իր և իր ընտանիքի համար:

«Այն ինչ վերաբերում է քրիստոնեությանը, իմ ընտանիքը պատվով է տանում ու ժողովրդին հուսախաբ չի անի»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Աղվան Հովսեփյանը միջոցառմանը հայտարարեց, որ 1715-րդ խաչի տեղադրումը նրա մասին է խոսում, որ հայերը քրիստոնյա ժողովուրդ են եւ մինչեւ հիմա պահպանում են իրենց հավատքը:

«Խաչակնքումը այս խաչին թող մտնի յուրաքանչյուրիս հոգու, մարմնի մեջ եւ սփռվի ամբողջ Հայաստանում, պահապան դառնա յուրաքանյուրի օջախին: Մեր հավատը պիտի լինի հաստատապես, հաստատակամ: Խաչը պահապան բոլորիդ ընտանիքներին»,- ասաց Աղվան Հովսեփյանը:

Նշենք, որ Աղվան Հովսեփյանի կազմակերպած միջոցառմանը մասնակցում էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ՀՀԿ-ական պատգամավորներ Առաքել Մովսիսյանը, Սամվել Ալեքսանյանը, Խոսրով Հարությունյանը, Մարգարիտ Եսայանը, ինչպես նաեւ հարյուրավոր քաղաքացիներ:

Միջոցառմանը ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստներ:

Տպել
Ամենաշատ