News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 4-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ ընդունեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:

Նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Ռեյիսիին հայ-իրանական բարիդրացիական հարաբերությունների զարգացման գործում բեղմնավոր աշխատանքի համար։ Նախարարը նշեց, որ դեսպանի առաքելության ընթացքում ամենատարբեր ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը շարունակել է խորանալ եւ ընդլայնվել:

Դեսպան Ռեյիսին շնորհակալություն հայտնեց նախարար Նալբանդյանին իր առաքելության ընթացքում արտգործնախարարության կողմից ցուցաբերած աջակցության համար՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրանական հարաբերություններն ապագայում նույնպես կշարունակեն վերելք ապրել։

Էդվարդ Նալբանդյանը առանձնակի կարեւորեց Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ որպես տարածաշրջանում կայունության եւ համագործակցության ամրապնդմանն ուղղված կարեւոր քայլ: Նախարարը վստահություն hայտնեց, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար:

Նախարար Նալբանդյանը հաջողություններ մաղթեց Մոհամմադ Ռեյիսիին իր հետագա գործունեության մեջ եւ ի նշանավորումն նրա արդյուանվետ գործունեության դեսպանին հանձնեց ԱԳՆ հուշամեդալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ