News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Քիշնեւում ցուցարարները ճեղքել են ոստիկանների շղթան եւ մոտեցել գործարար Վլադիմիր Պլախոտնյուկի գրասենյակի շենքին՝ Global Business Centre-ին:

Մոլդովական Deschide Stirea պարբերականի փոխանցմամբ, ոստիկանների եւ ցուցարարների միջեւ ծեծկռտուք է սկսվել:

Ցուցարարների առաջնորդներից Անդրեյ Նեստասեն փորձել է սթափեցնել հավաքվածներին. «Պլախոտնյուկն այստեղ չէ: Մենք ոչնչի չենք հասնի, եթե փորձենք ավերել շենքը»:

Գրասենյակային կենտրոնին ոստիկանության նոր ուժեր են մոտենում: Ցուցարարները որոշել են վերադառնալ Ազգային ժողովի հրապարակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ