News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի «Աթա ժուրթ հանրապետություն» ընդդիմադիր կուսակցությունը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել խորհրդարանական ընտրություններում, հույս ունի իշխանական կոալիցիա ձեւավորել հաղթանակած Սոցիալ դեմոկրատական կուսակցության հետ, որը, մինչեւ նախագահ ընտրվելը, ղեկավարում էր Ալմազբեկ Աթամբաեւը:

Ղրղզստանի ընդդիմադիրները Աթամբաեւին առաջարկել են իշխանական կոալիցիա ստեղծել:

«Հույս ունենք, որ մոտ ժամանակներս՝ հենց ավարտվի ձայների հաշվարկը, մենք կկարողանանք իշխանական կոալիցիա ստեղծելու մասին բանակցություններ սկսել առաջին հերթին Սոցիալ դեմոկրատական կուսակցության հետ: Ըստ էության, մենք դեմ չենք միավորվել նաեւ խորհրդարան մտած մյուս կուսակցությունների հետ: Մեզ համար գլխավոր սկզբունքը մեր նախընտրական ծրագրի իրականացումն է»,- լրագրողներին հայտարարել է «Աթա Ժուրթ հանրապետության» առաջնորդ Օմուրբեկ Բաբանովը:

Նրա խոսքով, այս ընտրությունները, որոնք անց են կացվել ընտրողների բիոմետրիկ նույնականացմամբ ու ձայները ավտոմատ հաշվող քվեատուփերի գործածմամբ, ամենաարդար ու թափանցիկ ընտրություններն էին Ղրղզստանի պատմության մեջ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Ղրղզստանի ԿԸՀ-ի վերջին տվյալներով Սոցիալ դեմոկրատական կուսակցությունը հավաքել է 27.4 տոկոս: Նրան հաջորդում են «Աթա Ժուրթ հանարպետություն» կուսակցությունը՝ 20.1 տոկոսով, «Ղրղզստանը»՝ 12.8 տոկոսով, «Օնուգուոու Պրոգրեսը»՝ 9.3 տոկոսով, «Բիր Բուլը» 8.5 տոկոսով, «Աթա մեքենը»՝ 7.75 տոկոսով: Ընտրությունների մասնակցությունը կազմել է 59.7 տոկոս, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ