News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մոսկվայի բանկը Ռուսաստանի արբիտրաժային դատարան հայց է ներկայացրել Չերքիզյան շուկայի նախկին սեփականատեր, ԱՍՏ խմբի հիմնադիր Տելման Իսմայիլովին սնանկ ճանաչելու մասին։

Ինչպես ասվում է հոկտեմբերի 1-ին Մոսկվայի արբիտրաժային դատարան ներկայացված  փաստաթղթում, 2012թ. սեպտեմբերից 2014թ. փետրվարը բանկը «Ռուսլայն 2000» ՍՊԸ-ին եւ հոլանդական Tropicano Finance B.V.-ին 230 մլն դոլարի չափով երեք վարկ է տրամադրել։ Երկու ընկերություններն էլ կապված էին ԱՍՏ խմբի հետ, իսկ Իսմայիլովը անձամբ է երաշխավորագրեր տվել վարկը սահմանված ժամկետում հետ վերադարձնելու մասին։

Հայցից պարզ է դառնում, որ ո՛չ տոկոսը, ո՛չ  հիմնական պարտքը չեն վճարվել։ Արդյունքում Իսմայիլովի ընդհանուր պարտքը կազմել է 286.4 մլն դոլար։

Գործարարը այս կապակցությամբ դեռեւս մեկնաբանություններ չի տվել, գրում է «Կոմերսանտը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ...
Ամենաշատ