News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանը պատրաստ է մեծացնել Հայաստանին մատակարարվող գազի ծավալները։ Այս մասին ասել է Իրանի գազ արտահանող ազգային ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին։ Այս հայտարարությունն արվել էր հոկտեմբերի 4-ին Թեհրանում Հայաստանի էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանի եւ Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի բանակցությունների ավարտին, հաղորդում է Press TV-ն։

Քամելիի խոսքով՝ դեպի Հայաստան գազատարը կարող է օրական ավելի քան 6 մլն խ/մ գազ մատակարարել, սակայն ներկայումս այդ հոսքը կազմում է 1 մլն խ/մ։ «Անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայության պատճառով Հայաստանը չի կարող ամբողջ ծավալով օգտվել գազատարի թողունակությունից»,- ասել է նա։

Նշենք, որ հոկտեմբերի 4-ի հանդիպումից հետո Իրանի նավթի նախարարը հայտնել էր, որ երկու երկրները քննարկել են գազի մատակարարման հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ