News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Ադրբեջանի Գաբալա քաղաքի «Դարյալ» ռադիոլոկացիոն կայանի փոխարեն «Վորոնեժ» տեսակի նոր ՌԼԿ կառուցելու մտադրություն չունի եւ նպատակահարմար չի համարում արտասահմանում նման կայաններ կառուցելը։ Այս մասին «Նորությունների ռուսական ծառայություն» ռադիոկայանի «Գենշտաբ» հաղորդման ժամանակ հայտնել է ՌԴ օդատիեզերական ուժերի 15-րդ բանակի շտաբի պետ, գեներալ-մայոր Անատոլի Նեստեչուկը։ «Կարծում եմ, որ հայրենական համակարգի միջոցները պետք է լինեն ՌԴ տարածքում եւ կատարեն իրենց աշխատանքը»,- ասել է Նեստեչուկը՝ պատասխանելով հարցին, թե Գաբալայում շահագործումից հանված «Դարյալ» կայանի փոխարեն նորը կառուցվելու է թե ոչ։

«Այսօր Ռուսաստանի սահմաններից դուրս «Դնեպր» տեսակի ռադիոլոկացիոն կայան է գործում Ղազախստանում, «Վոլգա» տեսակի ՌԼԿ՝ Բելառուսում։ Արդեն այս ռազմավարական ուղղություններում մենք բավական միջոցներ ունենք, որպեսզի այդ տարածքներում գործող կայանները փոխարինենք հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգերի խնդիրների կատարման համար։

Արմավիրում գործող կայանը ապահովում է իր բոլոր խնդիրների կատարումը։ Անցյալ տարի մենք ավարտեցինք Կալինինգրադում նման մի կայանի պետական փորձարկումները։ Երկու նոր կայան՝ Ենիսեյսկում եւ Բառնաուլում, կանգնած են փորձա-մարտական հերթապահության»,- ասել է գեներալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ