Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը չի բացառում, որ 2017թ․ կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի «Հայկական վերածնունդ» միավորումը։
«Կարծում եմ, որ առաջիկա ընտրություններին ՕԵԿ-ի փոխարեն կմասնակցի «Հայկական վերածնունդ»-ը»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՕԵԿ խմբակցության ղեկավարը։
Հիշեցնենք, որ «Հայկական վերածնունդ» միավորումը ստեղծել է ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը։