News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«ՅուՏեյր» ավիաընկերությունը սկսել է փոխադրել «Տրանսաերոյի» ուղեւորներին։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Մարտիրոսովը։

«Մենք արդեն մեկ շաբաթ է ընդունում ենք «Տրանսաերոյի» ուղեւորներին։ «Տրանսաերոն» չեղարկում է թռիչքները, մենք փոխանցման կարգադրությամբ ընդունում ենք ուղեւորներին։  Դեռեւս փոխադրում ենք իրավիճակի վերահսկողությունը չկորցնելու նպատակով, առանց որեւէ պայմանների»,- ասել է Մարտիրոսովը։

Ընդ որում, «ՅուՏեյրը» ենթադրում է, որ Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը հավանություն չի տա «Տրանսաերոյի» բոլոր չվերթները «Աերոֆլոտին» փոխանցելուն, ասել է Մարտիրոսովը։

Ավելի վաղ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով ավիացիոն շրջանակներում իր աղբյուրները, հայտնում էր, որ «Աերոֆլոտը»  պատրաստվում է ինքնուրույն փոխադրել «Տրանսաերոյի» բոլոր ուղեւորներին, որպեսզի հետո ստանա միջազգային ուղիներում նրա բոլոր իրավունքները։

«Հիմա ամենագլխավոր հարցն այն է, թե «Տրանսաերոյի» բոլոր երթուղիները կբաշխվեն ավիաընկերությունների միջեւ, թե ուղղակի կփոխանցվեն «Աերոֆլոտին» ,- ասել է Մարտիրոսովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ