News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սիրիայի տարածքում Ռուսաստանի ռազմարշավը կարող է նավթի գների աճի պատճառ դառնալ, գրում է The Telegraph թերթը:

Ինչպես գրում է թերթը, նավթի գների անկումը, որը սադրել էին Սաուդյան Արաբիան, ՄԱԷ-ն, Քաթարն ու Քուվեյթը, բացասական ազդեցություն ունի Ռուսաստանի տնտեսության վրա: Եթե գների նվազման միտումը պահպանվի նաեւ հաջորդ տարի, ապա Ռուսաստանի բնակիչների մոտ «իրենց առաջնորդին ուղղված բազմաթիվ հարցեր կծագեն »:

Պարբերականը նշում է, որ Սիրիայի տարածքում օդային հարվածներ իրականացնելով, Ռուսաստանը փորձում է «տեղերով փոխվել ԱՄՆ-ի հետ», որն էլ իր հերթին է փորձում Մոսկվային սնանկության հասցնել:

Սիրիայում շարունակվող ռազմարշավը նպաստում է տարածաշրջանում լարվածության աճին ու ֆինանսապես ճնշում է Սաուդյան Արաբիային ու նրա դաշնակիցներին , որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը: Նման պայմանները կարող են հանգեցնել նրան, որ Սաուդյան Արաբիան ստիպված կլինի կրճատել արդյունահանման ծավալները, ինչն էլ վերջին հաշվով կհանգեցնի նավթի գների աճին:

Սակայն թերթը նշում է, որ հնարավոր է՝ ապագայում Իրանը կփորձի ավելացնել նավթի արդյունահանումը: Եթե նման բան լինի ՝ գինը կնվազի: Պարբերականի կարծիքով, սա կարող է հանգեցնել Մոսկվայի ու Էր Ռիյադի կառավարությունների ֆինանսական ճգնաժամին, հայտնում է Gazeta.ru-ն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ