News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ նրանց կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։  

Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ

Նա  նաեւ ափսոսանք է հայտնի առ այն, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ մերժել է միջադեպերի հետաքննության մեխնիզմներ ստեղծելու՝ Մինսկի խմբի առաջարկը։ Ավելին, Բաքուն անընդհատ ամեն ինչ անում է, որպեսզի խափանի բանակցային գործընթացը։ Կասպարյանի կարծիքով, Ադրբեջանի կառավարության նպատակը սեփական երկրի հասարակությանը մեկուսացնելն է՝ նրա հանդեպ բացարձակ վերահսկողության համար։   

Հայկական կազմակերպության ներկայացուցիչը համոզվածություն է հայտնել առ այն, որ ընդհանուր հայտարարությունները կամ էլ Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված՝ հրադադարի խախտումբները դադարեցնելու կոչերում առկա հավասարության նշանը իրականության աղավաղում են եւ   «քաջալերում են Ալիեւի վարչակարգին այն վտանգավոր խաղում, որը նա խաղում է այդ թվում նաեւ՝ սեփական քաղաքացիների կյանքի գնով»։

Այդպիսով Կարապետյանը իրենց կազմակերպության անունից կոչ է անում ուղղակիորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը կամ էլ արգելափակում է խաղաղ բանակցությունները։  «Որեւէ այլ գործողություն կնշանակի համատեղ պատասխանատվություն ստանձնել   Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմի հավանական սկսման համար՝ տարածաշրջանի, այդ թվում անեւ՝ Ադրբեջանի համար   անկանխատեսելի եւ շատ վտանգավոր հետեւանքներով», - նշվում է նամակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ