News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ամեն տարի հոկտեմբերի 6-ին նշվում է Բնական միջավայրի պահպանման համաշխարհային օրը: Միջազգային այս տոնը նպատակ ունի մարդկության ուշադրությունը հրավիրել Երկիր մոլորակի ֆաունայի պահպանման խնդիրներին:

Տոնը հիմնվել է 1979 թվականին, եվրոպական վայրի բնության եւ բնական միջավայրի պահպանման մասին Բեռնի կոնվենցիայի շրջանակում: Մարդն իր գործունեությամբ վաղուց է ազդում բնության վրա՝ փոխելով այն: Ամեն տարի աշխարհում ավելի ու ավելի շատ տարածք են սկսում օգտագործել գյուղատնտեսական նպատակներով, փոփոխություններ են տեղի ունենում նաեւ քաղաքների աճի, օգտակար հանածոների արդյունահանման, գործարանների եւ ժողովրդական տնտեսության այլ օբյեկտների կառուցման հետեւանքով:

Ըստ Calend-ի, մեր թվարկության 19 դարերի ընթացքում երկրագնդի վրա կաթնասունների 150 տեսակ է ոչնչացել, հիմնականում՝ խոշոր, ինչպես անեւ 139 տեսակի թռչուն: Եվ այս թվերը վերջնական չեն, քանի որ անհետացման եզրին են կենդանական աշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ